Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Թուրք-ադրբեջանական տանդեմը և ուժերի հավասարակշռության հրամայականը

Թուրք-ադրբեջանական տանդեմը և ուժերի հավասարակշռության հրամայականը
10.11.2026 | 12:26

Իհարկե, այս հայտարարություններից անդին կա ձևավորված որոշակի իրականություն, որը կողմնակի աչքերի ու ականջների համար չէ։ Թեպետ այդ իրականությունը նույնական չէ ցուցադրական ժեստերին, միևնույն է` Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական շահերը համընկնում են։ Դրանք միահյուսված են նարատիվային ընդհանրությունների, էթնիկ ինքնանույնացման ձգտումների և ընդհանուր թշնամու կերպարի վրա (որն առաջին հերթին հայերն են)։
Հետևաբար ինքնախաբեություն է այն հույսը, թե այս երկուսի միջև եղած հակասությունները կհանգեցնեն ռազմավարական շահերի և նպատակների փոփոխության։ Ինչպես որ նրանք թշնամաբար են տրամադրված և նպատակ ունեն Հայաստանի ռազմաքաղաքական լուծարումը, այնպես էլ այդ մոտեցումը պահպանվելու ու շարունակվելու է։
Լուծման մասին մեկ անգամ չէ, որ խոսել եմ. ռազմաքաղաքական հավասարակշռության վերականգնումը միակ խաղաղության երաշխիքն է, և չկա այլ տարբերակ, քան ուժերի հավասարակշռությունը։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 1657

Մեկնաբանություններ